Ֆիլմի շնորհանդեսը ԱՄՆ-ում 2023

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
2023թ. հուլիսի 15-ին Կալիֆորնիայում /ԱՄՆ/, իսկ հուլիսի 21-ին Նյու-Յորքում տեղի
ունեցան <Մեղվահասարակության առեղծվածը; գիտահանրամատչելի ֆիլմի շնորհանդեսները:
Ֆիլմի հեղինակ, պրեֆեսոր Գ. Հարությունյանի համառոտ ներկայացումից հետո բազմամարդ
հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց ֆիլմը և ակտիվորեն մասնակցեց հեղինակների կողմից
կազմակերպված քննարկմանը:

Որոնք էին հիմնական եզրահանգումները.
- հանդիսատեսին է ներկայացվել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ֆիլմ,
- այն գեղարվեստական և ճանաչողական մեծ արժեք է ներկայացնում,
- թեմատիկան առավել քան հրատապ է և մեծ ուշադրության արժանի,
- անիմացիաները բացառիկ հաջողված են ու ամբողջականացնում են ասելիքը,
- վավերագրական համոզիչ հենքի վրա քննարկամն առարկա է դարձվել իրավիճակն անբողջ
աշխարհում՝ ներգրավելով 20-ից ավելի երկրների լավագույն մասնագետների,
- մեղուների գենոֆոնդի և մեղվահասրակության փրկության վերաբերյալ առաջարկությունները մեծ
ուշադրության են արժանի՝ ընդհուպ ՄԱԿ-ի կողմից,
- ֆիլմը պետք է հասու դարձնել աշխարհի բոլոր երկրների լայն հանրությանը,
- անհրաժեշտ է ֆիլմը ներկայացնել միչազգային փառատոնների:

Բազմաթիվ հանդիսատեսներ հատուկ շեշտում էին, որ ֆիլմը եզակի է իր գիտական խորությամբ,
տրամաբանական կառուցվածքով, նյութի մատուցման բարձր ճաշակով ու որակով, օպերատորական ու
ռեժիսորական արհեստավարժ լուծումներով, երաժշտական նրբաճաշակ ձևավորմամբ, համոզիչ
շեշտադրումներով:

Քննարկումների մասնակիցներին առանձնապես մտահոգում էր այն հանգամանքը, որ
ներկա կանխատեսումներով մեղուները, որպես տեսակ, կարող են վերանալ 2035 թվականին:
Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի տվյալներով.
- աշխարհում առկա 115 պարենային հիմնական մշակաբույսերից 87-ի (76%) 
բերքատվությունը պայմանավորված է մեղուների կողմից դրանց փոշոտմամբ,
- մեղուներին ենք պարտական մարդու կողմից սպառվող բանջարեղենի, մտգերի, 
հատապտուղների (այդ թվում՝ սուրճի), ընդհանրապես գյուղատնտեսական մշակաբույսերի 75%-ի համար,
- փոշոտման դեֆիցիտի պատճառով խաթարվում է ամբողջ էկոլոգիական շղթան՝ չի
լինի փոշոտում, չեն լինի լոլիկ, վարունգ, կաղամբ, ելակ, մոշ, մալինա, տանձ, խնձոր, դեղձ, սալոր ու ավե
լի քան յոթ տասնյակ այլ առաջին անհրաժեշտության սննդամ-թերք, 
- չլինի ծաղիկ ու խոտ, չեն լինի կենդանիներ, չի լինի միս, պանիր, կաթ, կարագ,
 բոսական յուղ ու բազում այլ առաջին անհրաժեշտության սննդամթերք, ինչպես նաև չեն
լինի բամբակ ու այլ բուսական ծագում ունեցող հումքատեսակներ,- մարդկությունը կզրկվի մեղուների

 օգնությամբ ամեն տարի ստացվող ավելի քան
 500 միլիարդ դոլարի սննդամթերքից,
- մեղուների բացակայությունը կբերի երկրագնդի ինտենսիվ անապատացման՝ իր
ավերիչ բոլոր հետևանքներով,
- մարդը կարող է առանց օդի ապրել 3 րոպե, առանց ջրի՝ 3 օր, առանց մեղունեի՝ 4 տարի:

Այս ամենն այն դեպքում, երբ երկրագնդի վրա սովի մատնված բնակչությունը
 տարեկան ավելանում է շուջ 60 միլիոնով։ 2023-ին այն հասել է շուրջ 795 միլիոնի։ 
Այսպես 10 տարի շարունակվելու դեպքում 2033-ին սովի կմատնվի աշխարհի
 բնակչության շուջ 80%-ը:

Միանգամայն արդարացված է ֆիլմի կարգախոսը.

ՓՐԿԵՆՔ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ՝ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ
ՓՐԿԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ:


Ստեղծագործական խումբը շնորհակալություն է հայտնում շնորհանդեսների բոլոր մասնակիցներին
բարձր գնահատականի ու քաջալերիչ խոսքերի համար:

- ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մեր ճամփորդությունները Տեսնել բոլորը
next
prevt