ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 2023

2023թ. դեկտեմբերի 16-ին «Մեղվահասարակության առեղծվածը» ֆիլմի շնորհանդեսը տեղի
ունեցավ Ֆրանսիայում: Նիս քաղաքի հարևանությամբ գտնվող Լա Գոդ գյուղաքաղաքում հավաքվել էին Ֆրանսիայի
հարավի մեղվաբույծները` իրենց տարեկան խորհրդաժողովին: Նրանց խնդրանքով հանդիպում էր կազմակերպվել «Մեղվահասարակության առեղծվածը» ֆիլմի հեղինակ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի հետ:

Հանդիպում-դասախոսությունից հետո տեղի ունեցավ ֆիլմի շնորհանդեսը: Հետաքրքրությունը չափազանց մեծ էր: Մեղվապահների մասնագիտական լսարանի համար եզակի հնարավորություն էր ծանոթանալ ամբողջ աշխահում մեղուներին նետված մարտահրավերներին և դրանց հաղթահարման նոր մոտեցումներին:

Ֆրանսիայում նույնպես տագնապները մեծ են: Երկրում տարեկան արտադրվում է ավելի քան 36
հազար տոնա մեղր, սակայն այն անկման միտում ունի: Իակ 2023 թվականը ֆրանսիացի մեղվապահների
համար համարվում է աղետալի տարի: Ամռան ռեկորդային ջերմաստիճանը, գարնանային վարարումները,
երաշտն ու քիմիկատների համատարած օգտագործումը չարիք են դարձել մեղվապահական
տնտեսությունների համար: Եթե 90-ական թվականների կեսերին այս երկրում մեղուների տարեկան
անկումը կազմում է շուրջ 5 տոկոս, ներկայումս այն անցնում է 30 տոկոսից:

Շնորհանդեսի մասնակիցներին հատկապես հետաքրքրեց <Մեղվապարկերի> ստեղծման
գաղափարը, դրա համար հատուկ իրավական ռեժիմի սահմանման, նման պարկերի գործունեության
կազմակերպման մանրամասները: «Լա Գոդ»-ի շնորհանդեսը մեկ անգամ ևս վկայեց, որ աշխարհի բոլոր երկրներում
մեղվաբույծները շատ ավելի լուջ աջակցության կարիք ունեն: Զանքերի համատեղում է պետք` մեղուներին փրկելու համար:
Հապաղումը կործանարար կարող է լինել:

- ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մեր ճամփորդությունները Տեսնել բոլորը
next
prevt