Մեղվահասարակության Առեղծվածը ●

Մեղվահասարակության Առեղծվածը ●
Մեղվահասարակության Առեղծվածը ●
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր Թիմի Մասին
Մեղվահասարակության Առեղծվածը

Բնության կործանումով մտահոգ համախոհների մեր խումբը տագնապի իր ձայնը փորձեց հնչեցնել մեղվահասարակության օրինակով:
Ստեղծագործական խումբը՝ Գագիկ Հարությունյան, Տիգրան Մանսուրյան, Արման Սուլեյմանյան, Խորեն Սարգսյան, Անահիտ Խաչատրյան, Արեն Գասպարյան, ֆիլմի գլխավոր հովանավորներ Հակոբ և Իկա Գույումջյանների, հովանավորներ Թոմիկ Ալեքսանյանի, Գագիկ Թամրազյանի աջակցությամբ ավելի քան մեկ տարի արեցին հնարավոր, գուցե նաև անհնարին ամեն բան «Մեղվահասարակության առեղծվածը» ֆիլմի միջոցով դիտողի հոգուն ու սրտին հասցնելու բնության այս հրաշքի կործանման ահագնացող տագնապն ու դրա հաղթահարման հնարավոր քայլերը: 
Միլիոնավոր մարդկանց կարգախոսը պետք է դառնա՝

«ՓՐԿԵՆՔ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ՝ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՓՐԿԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ»:

Packaging designԴրվագներ ↓

- ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեր Առաքելությունը և Հիմնական Նպատակը
Մեր Առաքելությունը և Հիմնական Նպատակը

Մեր առաքելությունն է փրկել մեղուներին Երկիր մոլորակի վրա: Մենք խորապես գիտակցում ենք, թե նրանք ինչ աննկարագրելի կարևոր դեր են խաղում մեր մոլորակի էկոհամակարգում:
Մեր դերակատարությունն ունի մի շարք առանցքային ուղղություններ:

Նախ՝ նպատակ ենք հետապնդում  «ՄԵՂՎԱՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ» ֆիլմը հասանելի դարձնել միլիոնավոր մարդկանց՝ տարբեր լեզուներով աշխարին ներկայացնելու, միջազգային փառատոներին մասնակցելու, բոլոր մայրցամաքներում հատուկ դիտումներ ու շնորհանդեսներ կազմակերպելու ճանապարհով: 
Դա հնարավորություն կտա հատկապես նոր սերնդի մոտ բնության հանդեպ սրտացավ վերաբերմունք ձևավորել: 

- ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Միասին մենք կարող ենք փոխել ապագան
Ֆիլմ
Մեղվահասարակության Առեղծվածը
The Mystery of Honey Bee Society
- Գիրք
Մեղվահասարակության Առեղծվածը
The Mystery of Honey Bee Society
Մեղվահասարակության Առեղծվածը

Դարեր տևեց, մինչև մարդկությունը բացահայտեց, որ իր կողքին գոյություն ունի առավել կատարյալ մեկ այլ հասարակություն, որից շատ բան կա սովորելու:

Արդյո՞ք ուշացած չէր այդ բացահայտումը, քանի որ մարդիկ բացառիկ այս սո­ցիումը նույնպես կործանման եզրին են հասցրել:

Ո՞րն է մեղվահասարակության առեղծվածը, ինչպե՞ս փրկենք բնու­­­թյան այդ կատարյալ ներդաշնակությանը՝ ինքներս մեզ փրկելու ակն­կալիքով:

Ներբեռնեք գիրքը և ծանոթացեք համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մաս­նա­գետների կարծիքներին: Հաղորդակից դարձեք ողջ մարդկության գոյու­թյանն սպառնացող վտանգին դիմակայելու ջանքերին:

Գիրքը վաճառվում է 55 դոլլարով, չհաշված փոստային ծախսերը

- ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մեր ճամփորդությունները Տեսնել բոլորը
next
prevt
- Կարծիքներ
Մարդիկ մեր մասին Տեսնել բոլորը
next
prevt
CLose
- Ջեֆֆ Փեթիս Ապիմոնդիայի նախագահ
Review Rating

Կատարյալ աշխատանք

Review Rating

Կատարյալ աշխատանք

- Ջեֆֆ Փեթիս Ապիմոնդիայի նախագահ
CLose
- Ֆանի Հաջինա
Review Rating

Հիանալի վավերագրական ֆիլմ, մեր պարտքն է, որպես ԱՊԻՄՈՆԴՖԻԱՅԻ ներկայացուցիչ տարածել այն համայն աշխարհով մեր ներքին խողովակներով։

- Նիկոլայ Ռոմանենկո
Review Rating

Հետաքրքրությամբ ծանոթացա ձեր ֆիլմին։ Իմ կարծիքով ժապավենը հաջող է ստացվել։ Ցավոք սրտի, ԱՊՀ երկրների մեղվաբույծները դրան ծանոթ չեն, և դրա համար ես կցանկանայի տեքստը թարգմանել ռուսերեն, և եթե համաձայն եք, ապա ձեր ֆիլմը ներկայացրեք և՛ մեղվաբույծներին, և՛ Համագործակցության երկրների բնակչությանը:

- Արթուր Մարտիրոսյան
Review Rating

Ինձ դուր եկավ ֆիլմը, ես երկար ժամանակ հիվանդ եմ այս թեմայով։ Որքա՞ն է մարդկությունը մոտեցել անվերադարձի կետին: Ես պատրանքներ չունեմ ՄԱԿ-ի և «միջազգային հանրության» մասին, համենայնդեպս, ելնելով COP28-ի օրինակից։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է դրական շեղում դրսևորել մեկ երկրի կամ տարածաշրջանի օրինակով, բայց այլ ճանապարհ չեմ տեսնում։ Հաջողություն և ծրագրի հաջող շարունակություն:

- Մեսրոպ Պարսամյան
Review Rating

Ինչպիսի անհավանական երեկո էր Թեմական կենտրոնում, քանի որ մենք արտոնություն ունեցանք հյուրընկալելու «Մեղվահասարակության առեղծվածը» հմայիչ վավերագրական ֆիլմի Նյու Յորքի դեբյուտը: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, հարգարժան Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ հայկական արտադրական թիմը մեզ տարավ դյութիչ ճամփորդության դեպի մեղուների աշխարհ: Պարոն Հարությունյանը, իր կենսաթոշակի անցկացումը նվիրելով մեղվաբուծությանը, մեզ հետ կիսվեց մեղուների հասարակության բարդույթներով և նրանց գաղթօջախներում հաղորդակցման ուշագրավ եղանակներով: Ցուցադրության ողջ ընթացքում մենք գերված էինք ապշեցուցիչ տեսարաններով և գրավիչ պատմություններով, որոնք լուսավորում էին այս փոքրիկ, բայց արտասովոր արարածների հետաքրքրաշարժ կյանքը: Վավերագրական ֆիլմը նաև ծառայեց որպես հզոր ահազանգ՝ հիշեցնելով մեզ մեղուների տեսակների հնարավոր անհետացման վտանգավոր սպառնալիքի և այդ անգնահատելի էակներին պաշտպանելու և փայփայելու հրատապ անհրաժեշտության մասին: Մենք խորապես ազդվեցինք ֆիլմում տարածված գիտելիքներից և լսարանից դուրս եկանք նոր երախտագիտությամբ մեղրի մեղուների կենսական դերի համար՝ պահպանելով մեր էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը: Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում պարոն Գագիկ Հարությունյանին և նրա ողջ թիմին, ինչպես նաև առատաձեռն բարերարներին՝ տեր և տիկին Հակոբ և Իկա Գույումճյաններին՝ այս աչքաբաց վավերագրական ֆիլմը մեր համայնքին բերելու համար: Նման իրադարձությունները հիշեցնում են մեզ բնության հետ մեր կապը զարգացնելու կարևորության մասին և ոգեշնչում են մեզ քայլեր ձեռնարկել մեր շրջակա միջավայրը պաշտպանելու համար:

- Անդրեյ Բելյակով
Review Rating

Մեղրատու հասարակությունը կենդանական աշխարհում բարդ սոցիալական կազմակերպության ուշագրավ օրինակ է: Այս միջատները միասին աշխատում են բարձր կազմակերպված գաղութներում, յուրաքանչյուր անհատ ստանձնում է որոշակի դերեր և պարտականություններ, որոնք նպաստում են խմբի հաջողությանը որպես ամբողջություն: Մեղուների հասարակության ամենահետաքրքիր կողմերից մեկը գաղութի անդամների միջև աշխատանքի բաժանումն է: Աշխատող մեղուները, օրինակ, պատասխանատու են այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են նեկտար հավաքելը, երիտասարդներին խնամելը և գաղութը պաշտպանելը:

- Դավիթ Պողոսյան
Review Rating

Առաջին անգամ է կարծես, որ այս հրաշալի արարածների մասին ֆիլմ են նկարահանում, որտեղ իրենք դիտարկվում են որպես յուրահատուկ սոցիումի ներկայացուցիչներ: Անշուշտ իրենք ավելի լավ են հասկանում կյանքի իմաստը, քան մենք, մարդիկս:

- Հայր Լեւոն Զեքեան
Review Rating

Կը շնորհաւորեմ Ձեր ֆիլմը։ Մեղուներու հանդէպ մեծ սէրը Ձեզ մղած է բեղուն եւ յոյժ օգտակար, մարդկութեան համար առ հասարակ, բայց մանաւանդ մեր Հայրենիքին համար կարեւորագոյն գործի մը, քանի որ  մեղուները բնոլորտային հաւասարակշռութեան մեծագոյն ազդակներու կարգին են։ Աստուած օրհնէ Ձեր գործը։

- Իգոր Ռոգով, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր.
Review Rating

Շատ հետաքրքիր ֆիլմ է, ուղղակի հիացմունքի արժանի:

Մենք բաց ենք առաջարկների և քննարկումների համար

Մեղվահասարակության Առեղծվածը
CLose

Մեր առաքելությունն է փրկել մեղուներին Երկիր մոլորակի վրա: Մենք խորապես գիտակցում ենք, թե նրանք ինչ աննկարագրելի կարևոր դեր են խաղում մեր մոլորակի էկոհամակարգում:
Մեր դերակատարությունն ունի մի շարք առանցքային ուղղություններ:

Նախ՝ նպատակ ենք հետապնդում  «ՄԵՂՎԱՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ» ֆիլմը հասանելի դարձնել միլիոնավոր մարդկանց՝ տարբեր լեզուներով աշխարին ներկայացնելու, միջազգային փառատոներին մասնակցելու, բոլոր մայրցամաքներում հատուկ դիտումներ ու շնորհանդեսներ կազմակերպելու ճանապարհով: 
Դա հնարավորություն կտա հատկապես նոր սերնդի մոտ բնության հանդեպ սրտացավ վերաբերմունք ձևավորել: 

Երկրորդ՝ գլխավոր խնդիրը, սակայն, միայն տագնապ հնչեցնելն ու սթափության քարոզը չէ: Առանձնահատուկ կարևորում ենք ՄԱԿ-ի հովանավորությամբ տարբեր երկրներում, մեր անմիջական աջակցությամբ, մեղուների ազգային պարկերի ստեղծումը, դրանց օգնությամբ մեղուներին կործանումից փրկելը: 

Երրորդ՝ Մեղվապարկերում մեղուների գենոֆոնդի և մեղվահասարակության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վավերագրումը և այն լայն հանրությանը ներկայացնելը:

Չորրորդ՝ հետազոտության խթանումը: Մենք կաջակցենք գիտական հետազոտություններին՝ հասկանալու համար մեղվահասարակության առեղծվածը և մեղուների տեղը էկոհամակարգում, նրանց օրինակելի դերը մարդկային հասարակության իմունային համակարգի ամրապնդման գործում, կմշակենք մեղուներին փրկելու նորարարական լուծումներ:

Հինգերորդ՝ համագործակցություն և գործընկերություն: Աջակցելու ենք Երկիր մոլորակի ու ապագա սերունդների ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր նախաձեռնությանը: 

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵՂՎԱՊԱՐԿԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Դա կպահանջի յուրաքանչյուր երկրում.

անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորում,
մասնագիտական աջակցություն,
ֆինանսա-տնտեսական հիմնավորում,
օգնություն կազմակերպա-կառուցվածքային խնդիրների լուծման հարցում,
ենթակառուցվածքների ապահովում,
մեղվապարկերում մշակութային զբոսաշրջության խթանման համար նախադր­յալների ստեղծում,
բնապահպանական խնդիրների համալիր լուծման երաշխավորում:
Ֆիլմի ստեղծագործական խմբի փորձառությունն ու մասնագիտական կարողու­թյունները պահանջված ու բացառիկ կարող են լինել այս հարցերում:

Նախնական հաշվարկներով մինչև 100 մեղվաընտանիք ունեցող մեկ Ազգային մեղվապարկի ստեղծումը՝ հաշվի առնելով վերոնշյալ պահանջները, ինչպես նաև պե­տու­թյան բարի կամքի դրսևորումն ու հա­մա­պատասխան տարածքի տրամադրումը, կպա­հանջի 200-250 հազար ԱՄՆ դոլար:

ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Մեղվապարկերի ստեղծման անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորման համար հիմք կարող է ծառայել մեր կողմից առաջարկվող մոդելային օրենքի նախագիծը, որի տեղայնացման ու անհրաժեշտ այլ իրավական ակտերի մշակման գործում պատրաստակամ ենք օգնել տարբեր երկրների մասնագետներին:

ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Միացիր մեր նախաձեռնությանը, քո համեստ ներդրումով մասնակիցը դարձիր մեղուների գենոֆոնդի և մեղվահասարակության փրկության ազնիվ գործին, արժանացիր սերունդների օրհնանքին ու երախտագիտությանը:
Բնության կործանումը կանխելը բոլորիս պարտքն է:
Ձեր աջակցությամբ մենք կկարողանանք միլիոնավոր մարդկանց մոտ վերաբերմունք փոխել՝ նպաստելով վայրի բնության անաղարտության պահպանմանը, փրկելու մեր վտանգված մոլորակը:

ՄԻԱՍԻՆ ՓՐԿԵՆՔ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ՝ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՓՐԿԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ:
Ի ԳՈՐԾ:

Գրեք Ձեր հարցը

CLose
Մեղվահասարակության Առեղծվածը