ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐՎԱՆՈՒՄ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2024 թ. փետրվարի 16-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ «Մեղվահա-սարա¬կության առեղծվածը» ֆիլմի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Ֆիլմի անգլե-րեն տարբերակի շնորհանդեսները կայացել էին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, իսկ չինե-րեն տարբերակը՝ Պեկինում:

Ներկայացնելով ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվին /Հեղինակ և գիտական խորհրդատու Գ. Հարությունյան, Ռեժիսոր Խորեն Սարգսյան, Պրոդյուսեր Արման Սուլեյմանյան, երաժշտական մասի խորհրդատու մաեստրո Տիգրան Մանսուրյան, խմբագիրներ Անահիտ խաչատրյան, Արտաշես Էմին/, պրոֆեսոր Հարությունյանը կարևորեց, որ աշխարհի 22 երկրների լավագույն մասնագետներ են ընդգրկվել ֆիլմը կյանքի կոչելու գործին: Հիմնական նպատակն է եղել ոչ միայն տագնապ հնչեցնել մարդկությանը պատուհասած մեծագույն վտանգի՝ մեղուների համատարած ոչնչաց-ման մասին, այլև հանդես գալ գործնական առաջարկություններով՝ մեղվահասարա-կությունը ու մեղուների գենոֆոնդը փրկելու վերաբերյալ: 
Այս հարցերում Հայաստանից հնչեցվող առաջարկները մեծ արձագանք են գտել միջազգային ճանաչված փորձագետների ու գիտնականների շրջանում:

Իրենց խոսքում Մաեստրո Տիգրան Մանսուրյանը և Հայաստանի կինոգոր-ծիչների միության նախագահ, ճանաչված դոկումենտալիստ Հարություն Խաչատրյանը բարձր գնահատելով կատարած հսկայածավալ աշխատանքը, ֆիլմի գիտական ու ստեղծագործական բարձր մակարդակը, առաջարկեցին ոչ միայն այն ներկայացնել միջազգային փառատոների, այլև լայնորեն օգտագործել գիտակրթական նպատակ¬ների համար: 

Հաշվի առնելով նաև շնորհանդեսին մասնակցող շուրջ 500 հանդիսատես¬ների միահամուռ կարծիքը, ստեղծագործական կոլեկտիվը որոշեց 2024թ. փետրվարի 21-ից ֆիմը դարձնել հանրամատչելի՝ տեղադրելով սոցիալական ցանցերում: 
 

- ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Մեր ճամփորդությունները Տեսնել բոլորը
next
prevt