Պայմաններ և Դրույթներ
Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «www.themysteryofhoneybeesociety.com» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «Անուշակ» ՓԲԸ -ի (ով հանդիսանում է www.themysteryofhoneybeesociety.com կայքի սեփականատերը) միջև:
www.themysteryofhoneybeesociety.com -ը պատկանում է «Անուշակ» ՓԲԸ -ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում,
գրանցման համար՝ 42.120.761735,
ՀՎՀՀ՝ 03538533:
Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում է www.themysteryofhoneybeesociety.com -ին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին:
Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և (կամ) Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և (կամ) որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:
www.themysteryofhoneybeesociety.com -ն իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և (կամ) որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:
Դուք կարող եք օգտվել կայքից օրվա ցանկացած ժամի, սակայն հարցերի և ծագած խնդիրներին մենք կանդրադառնանք ամեն օր Երևանի ժամանակով՝ 11:00 - 20:00 ընկած ժամանակահատվածում՝ Armenia Time (AMT), UTC +4:
Եթե սխալմամբ տրամադրել եք մեզ ոչ լրաժեք կամ ոչ ճիշտ տեղեկություններ, ապա կարող եք կայքում նշված էլեկտրոնային հասցեին գրել ճիշտ տեղեկատվությունը՝ պարտադիր նշելով, որ նախկինում տրված տեղեկատվությունը սխալ է: Այդ դեպքում մենք հիմք են ընդունում էլեկտրոնային նամակով ստացած տեղեկատվությունը:
*Կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է:
Անձնական տվյալների գրանցումը
Հաճախորդի Անձնական տվյալներն օգտագործվում են միայն համաձայն Կարգի: www.themysteryofhoneybeesociety.com -ը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որևէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։
www.themysteryofhoneybeesociety.com -ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար www.themysteryofhoneybeesociety.com -ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):
Պատասխանատվություն
www.themysteryofhoneybeesociety.com -ը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում www.themysteryofhoneybeesociety.com -ի պատասխանատվությունն իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ցանկացած հարցի կամ բողոքի դեպքում կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով [email protected] Էլ. հասցեին։