ՄԵՂՎԱՊԱՐԿ Հայաստանում, Լոռու մարզում
Մայիսի 30-ը Հայաստանի մեղվաբուծության համար դարձավ պատմական օր՝ կազմավորվեց առաջին մեղվապարկը:
Այն եզակի է նույնիսկ միջազգային չափանիշներով:
"ՄԵՂՎԱՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ" ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվի ջանքերով, պրոֆեսոր Գ. Հարությունյանի կողմից մշակված մոդելային օրենքի իրավական ռեժիմի հենքի վրա, Լոռու մարզի Փամբակ համայնքում հինգ օրգանիկ մեղվապահական տնտեսությունների բազայի վրա ստեղծվեց «ՓԱՄԲԱԿ» ԱՊԻ-ՊԱՐԿԸ:
Այն հեռու է բոլոր բնակավայրերից ավելի քան 7,5 կմ. շառավիղով, անհասանելի են
ռադիոալիքները, չկա որևէ գործարան կամ արդյունաբերական այլ օբյեկտ, բացառված է մեղուների հիվանդությունների միգրացիան, ողջ տարածքում որևէ քիմիկատ չի օգտագործվում, խաթարված չէ կենսաբազմազանությունը, գետակի, լեռների և անտառածածկի առկայությունն ստեղծում են յուրահատուկ միկրոկլիմա և չեզոքացնում են գլոբալ տաքացման բացասական ազդեցությունը, առկա չէ մարդկային գործունեության որևէ բացասական ազդեցություն մեղուների բնականոն կենսագործունեության վրա:
Մեղվապարկի իրավական ռեժիմն արգելում է անտառահատումը, տարածքում որսորդությունը, ձկնորսությունը, արտադրական նպատակներով դեղաբույսերի հավաքումը, էկոսիստեմի անաղարտությունը խաթարող որևէ գործունեություն:
Ձևավորվեց մեղվապարկի կառավարման խորհուրդ, նախանշվեցին էկոտուրիզմի կազմակերպման և մեղվապարկի ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կազմակերպված «ՓԱՄԲԱԿ» ԱՊԻ-ՊԱՐԿԸ իր բացառիկ դերը կունենա մեղուների ոչնչացումը կանխելու, գենոֆոնդը պահպանելու, օրգանական մեղվաբուծությունը նոր որակով զարգացնելու, ապիթերապիայի համար մեծ հեռանկարներ խորհրդանշելու հարցերում:
Վստահաբար, այն միջազգային մեծ հետաքրքրություն կառաջացնի ու նաև գիտա-փորձարարական կարևոր կենտրոն կդառնա: